Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում, կորոնավիրուսի անգամ առաջին ալիքը չենք հաղթահարել. Սադոյան

Հայաստանում, կորոնավիրուսի անգամ առաջին ալիքը չենք հաղթահարել. Սադոյան

391
0

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ  ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի ընդլայնված կազմի անդամ Արշակ Սադոյանը հայտարարել է, թե այսօր ամենացավալին այն է, որ Թավշյա հեղափոխությունից հետո չկա վիճաբանությունների, բանավեճի, քննարկումների, փնտրտուքի մթնոլորտ, չկա նույնիսկ իշխող քաղաքական ուժի ներսում:

« Այսօրվա ԱԺ-ն բավական միատարր է, ու թեև ՔՊ-ն համեմատաբար երիտասարդ կուսակցություն է, դրանում չկան կարծիքների բախումներ: Ես բացասաբար եմ վերաբերվում, օրինակ, ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարմանը և բոլորին կոչ եմ անում պահանջել նրա հրաժարականը»,- ասել է քաղաքական գործիչը:

Սադոյանն անդրադարձել է նաև կորոնավիրուսի համավարակին ու դրա հաղթահարմանը. «Կորոնավիրուսի դեմ պայքարում կոպիտ սխալներ են թույլ տրվել, և դա հանցագործություն է հայ ժողովրդի նկատմամբ: Հայաստանում ոչ միայն կորոնավիրուսի երկրորդ ալիքը չի սկսվել, մենք նույնիսկ առաջին ալիքը չենք հաղթահարել, և այն նույն ինտենսիվությամբ շարունակվում է: Ամեն օր հրապարակում են մահացածների ցուցակը և ասում, որ բոլորն ունեին քրոնիկական հիվանդություններ, այսինքն, միևնույն է՝ մահանալու էին, իմաստ չունի դարդ անելու: Այսինքն, մեր պետությունը չի հարգում տարեցներին, ու եթե այս կես տարում մեզ մոտ ավելի քան 1200 մարդ է մահացել, հարևան Վրաստանում՝ ընդամենը երկու-երեք տասնյակ: Այսօր Հայաստանը վարակի տարածման օջախ է աշխարհի համար»:

Սադոյանը նշել է, թե համավարակը հնարավոր է անցնի մոտ տարիուկես հետո, բայց տնտեսական ճգնաժամը չենք հաղթահարի, եթե որակական լուրջ փոփոխություններ չարվեն. «ԱԺ-ում բազմաթիվ պատգամավորներ վարակվեցին կորոնավիրուսով, քանի որ անգամ խորհրդարանի ղեկավարությունը չկարողացավ աշխատանքը հեռավար կազմակերպել: Նրանք 21-րդ դարում չգիտեն՝ ի՞նչ ասել է հեռավար աշխատանք, մինչդեռ կարելի էր դա նախապատրաստել և իրականացնել»,-նշել է Սադոյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ