Գլխավոր էջ Նորություններ Ասեղ կուլ տված 57-ամյա բուժառուին վիրահատել են

Ասեղ կուլ տված 57-ամյա բուժառուին վիրահատել են

1002
0

Օրերս հոգեկան առողջության պահպանման կենտրոններից մեկի 57-ամյա տղամարդ խնամառուին որովայնի սուր ցավերի գանգատով տեղափոխել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Տղամարդը պնդել է, որ որովայնի ցավերի սաստկությունը ասեղ կուլ տալու հետևանքն է: Կենտրոնում իրականացված հաստատել են տղամարդու ասածը` ստամոքսից դուրս` ազատ որովայնի խոռոչում հայտնաբերվել է ասեղ: Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժները ախտորոշիչ հետազոտություններից հետո որոշել են վիրահատական միջամտությամբ հեռացնել ասեղը:

Մեկ ժամ տևած վիրահատության ընթացքում ասեղը հեռացվել է, այն տվյալ պահին եղել է ստամոքսից դուրս և արդեն իսկ հասցրել է վնասել ստամոքսի առաջնային պատն ու մեծ ճարպոնը: Հիվանդն այժմ իրեն լավ է զգում, այսօր դուրս կգրվի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ