Գլխավոր էջ Նորություններ Ամենապարզ ու արդյունավետ միջոցները բերանի խոռոչի խոցերից ազատվելու համար

Ամենապարզ ու արդյունավետ միջոցները բերանի խոռոչի խոցերից ազատվելու համար

508
0

Բերանի խոռոչում առաջացած խոցերի խնդրին բախվում են միլիոնավոր մարդիկ։ Փոքրիկ խոցերը կարող են պայմանավորված լինել մի շարք պատճառներով ու ի հայտ գալ շուրթերին, այտերին, լնդերին և անգամ լեզվին։ Դրանցից ազատվելու համար մասնագետները սովորաբար խուրհուրդ են տալիս կիրառել հատուկ ախտահանող ու վերականգնող լուծույթներ և քսուքներ, սակայն իրականում կան շատ ավելի հասանելի ու պարզ միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են և կօգնեն հեշտությամբ վերականգնել վնասված հյուսվածքները։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից լավագույնները։

Ջրածնի պերօքսիդով ողողումներ

Ջրածնի պերօքսիդով ողողումները մեղմում են խոցերի ցավն ու ախտահանում լորձաթաղանթը, ինչն օգնում է կանխել խնդրի հետագա տարածումն առանց օգտակար բակտերիաները ոչնչացնելու։ Սակայն ողողումների ժամանակ հարկավոր է շատ զգույշ լինել ու ոչ մի դեպքում կուլ չտալ ջրածնի պերօքսիդը, այլապես այն կարող է մարսողական խնդիրների պատճառ դառնալ։

Բալանսավորված սննդակարգ

Բերանի խոռոչում խոցերի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև վատ ընտրված սննդամթերքի տեսակները։ Նման խնդիրներից ազատվելու և հետագայում դրանց կրկնությունից խուսափելու համար հարկավոր է սննդակարգում ներառել թարմ մրգեր ու բանջարեղեն և ավելի շատ ջուր օգտագործել։ Բացի այդ, հարկավոր է խուսափել ալկոհոլից, սուրճից, գազավորված ըմպելիքներից ու անառողջ մթերքից։ Մասնագետների խոսքով՝ ճիշտ սնվելու դեպքում կարելի է շատ արագ ազատվել տհաճ խոցերից։

Վիտամինների ընդունում

Բերանի խոռոչի խոցերը կարող են պայմանավորված լինել նաև վիտամինների դեֆիցիտով։ Շատ հաճախ նման խնդրի պատճառ է դառնում B1 և B12 վիտամինների, երկաթի ու ցինկի պակասը, ուստի այս տարրերի մակարդակի վերականգնումը կօգնի ազատվել նման խնդրից։ Բացի այդ, հարկավոր է խուսափել նաև այս կարևոր տարրերի մակարդակի նվազմանը նպաստող գործոններից։ Օրինակ՝ ալկոհոլը նվազեցնում է վիտամին B1-ի մակարդակը, իսկ կարմիր մսի պակասը սննդակարգում հանգեցնում է վիտամին B12-ի դեֆիցիտի։ Երկաթի պակասը հանգեցնում է սակավարյունության զարգացման, ինչը համարվում է բերանի խոռոչի խոցերի առաջացման պատճառներից մեկը, իսկ ցինկի պակասը դանդաղեցնում է վերքերի ապաքինումը։ Նման խնդիրների կասկածի դեպքում հարկավոր է դիմել բժշկին և անհրաժեշտության դեպքում ընդունել որոշակի վիտամինային հանդիպումներ, ինչը կօգնի բուժել խոցերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ