Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 6065 նոր դեպք

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 6065 նոր դեպք

412
0

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 6065 նոր դեպք: Այս մասին հայտնել է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

COVID-19 արձանագրվել է Ռուսաստանի 84 շրջանում: Ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են Մոսկվայում (825), հետո Սանկտ Պետերբուրգում(212) և Ռոստովի շրջանում(180):

Նշվում է նաև, որ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից լիարժեք ապաքինվել է 5255 մարդ, մահացել՝ 144 պացիենտ:

Կորոնավիրուսի համավարակի ամբողջ ընթացքում Ռուսաստանում արձանագրվել է վարակման 1 097 251 դեպք: Նույն ժամանակահատվածում մահացել է 19 339 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը 906 462 է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ