Գլխավոր էջ Նորություններ «Դեռահաս աղջկա մոտ չկա կուրություն»․ Սուրբ Աստվածամայր ԲԿ

«Դեռահաս աղջկա մոտ չկա կուրություն»․ Սուրբ Աստվածամայր ԲԿ

508
0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից քիչ առաջ հայտնեցին, որ դեռահաս աղջկամոտ չկա կուրություն։

« Երեկ սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում էր «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ տեղեկատվություն, որն ամբողջովին ապատեղեկատվություն է, չունի որևէ բժշկական հիմնավորում և դեռահասի մոտ #ՉԿԱ կուրություն:

2003 թվականին ծնված աղջիկը սույն թվականի սեպտեմբերի 14-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել էր «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշմամբ: Կենտրոնում ախտորոշման հստակեցման նպատակով իրականացվել են մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ, այդ թվում MRT 3T հետազոտություն, ինչպես նաև նեղ մասնագետների խորհրդատվություններ առաջատար ակնաբուժական կլինիկայում, որոնց արդյունքում երեխայի մոտ հերքվել է «տեսողական նյարդի նևրիտը»:
Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը նյարդաբանական ծագում չունի և չունի որևէ պատճառահետևանքային կապ պատվաստման հետ:
❗️❗️Արդեն այսօր աղջիկը հետազոտվել է ակնաբույժի կողմից: Երեխայի մոտ ախտորոշվել է թույլ աստիճանի հեռատեսություն, նշանակվել է ակնոց, որով տեսողությունը հավասար է 1,0-ի (100 տոկոս):
Կատարվել է նաև ակնահատակի նեղ զննություն, արդյունքում որևէ ախտաբանական շեղում չի հայտնաբերվել: Երեխան դուրս է գրվել հիվանդանոցից բավարար վիճակում:
Մեկ անգամ ևս շեշտենք, որ երեխայի մոտ առաջացած գանգատները որևէ կապ չունեն գարդասիլի պատվաստման հետ » ։

 

#Կարեվոր❗️️ Երեկ սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվում էր «Երևանում գարդասիլի պատվաստումից…

Posted by Sourb Astvatsamayr Medical Centre on Friday, September 18, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ