Գլխավոր էջ Նորություններ «Արմենիա ԲԿ»-ն իր հիվանդներից անտեղյակ է

«Արմենիա ԲԿ»-ն իր հիվանդներից անտեղյակ է

960
0

Երեկ ամբողջ լրատվամիջոցներում տարածվել էր այն լուրը, որ 2003 թվականին ծնված անչափահաս աղջիկը պատսատվել է գարդասիլ պատաստանյութով, որից հետո աղջկա մոտ արձանագրվել է կուրություն։  «Փաստինֆո» լրատվականին մոտ կանգնած աղբյուրները հաստատում են՝ աղջնակը հիվանդանոց է տեղափոխվել նախնական տեղեկություններով՝ նյարդաբանական խնդիրներով, սակայն համապատասխան հետազոտությունների ենթարկելուց հետո, վերջինիս մոտ այդ վարկածը չեն հաստատվել՝ նյարդաբանական խնդիրներ չեն հայտնաբերվել։  Ըստ լրատվամիջոցին փոխանցված տեղեկությունների, աղջիկը կուրացել է անմիջապես գարդասիլային պատվաստում ստանալուց հետո, որն անցկացվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկնիլիկայում։ Medmedia.am-ը կապ հաստատեղ «Արմենիա» ԲԿ-ի լրատվական բաժին՝ տեղեկանալու համար աղջկա առողջական վիճակից։ Մեզ ուղղորդեցին զանգահարել պոլիկլինիկա, քանի որ երեխան այնտեղ է պատվաստվել։ Պոլիկլինիկայից ասացին, որ նման բան չկա, ինֆորմացիան հավաստի չէ, առողջական վիճակը նոռմալ է և գտնվում է հիվանդանոցում։ Կրիկին զանգահարեցինք հիվանդանոց, ասացին՝  ռեանիմացիա զանգահարենք կամ ընդունարան, մամուլի պատասխանատուն ասաց, որ ինքը նման ինֆորմացիա չի տալիս։  Ռեանիմացիայից պատասխանեցին՝ մեր մոտ  նման հիվանդ չկա։ Ընդունարանից ասացին՝ զանգահարեք Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, իսկ այնտեղ որևէ ինֆորմացիա չունեին։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը ևս անդրադարձել է կատարվածին, և հերքել ինֆորմացիան։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ