Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս բարելավել ոսկորների քաղցկեղի բուժման ընթացքը

Ինչպե՞ս բարելավել ոսկորների քաղցկեղի բուժման ընթացքը

473
0

Վաշինգտոն նահանգի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ սոյան կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ ոսկորների քաղցկեղի բուժման ընթացքի վրա։ Acta Biomaterialia պարբերականում հրապարակված հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ սոյայում պարունակվող քիմիական միացությունների դանդաղ արտազատումը հանգեցնում է ոսկորների քաղցկեղի բջիջների թվի նվազման, առողջ բջիջների ստեղծման ու բորբոքումների մակարդակի նվազման։ Գիտափորձի ընթացքում մասնագետները կիրառել են 3D-տպիչով տպված կարկաս, որը նման է ոսկրային հյուսվածքներին։

Սոյան պարունակում է իզոֆլավոններ՝ բուսական ծագման էստրոգեններ, որոնք, ինչպես ապացուցվել է հետազոտությունների արդյունքում, խոչընդոտում են քաղցկեղի տարբեր տեսակների դեպքում չարորակ բջիջների աճին՝ միաժամանակ չվնասելով առողջները։ Բացի այդ, ապացուցվել է, որ իզոֆլավոնները բարելավում են ոսկորների առողջությունն ու նվազեցնում օստեոպորոզի զարգացման հավանականությունը։

Սոյայում պարունակվող միացություններից մեկն ընդամենը 11 օրում 90%-ով նվազեցրել է ոսկորների քաղցկեղի չարորակ բջիջների կենսունակությունը։ Միևնույն ժամանակ ևս երկու միացութուն զգալիորեն բարելավել են առողջ ոսկրային բջիջների աճը։ Բացի այդ, կենդանական մոդելների վրա սոայի միացությունների գործածությունն օգնել է նաև նվազեցնել բորբոքումների մակարդակը, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ ոսկորների վրա ու խթանել ընդհանուր առողջացումը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ