Գլխավոր էջ Նորություններ Արդյո՞ք հակածխախոտային արշավով տեղի կունենա քաղաքակրթական փոփոխություն։

Արդյո՞ք հակածխախոտային արշավով տեղի կունենա քաղաքակրթական փոփոխություն։

14191
0

Հակածխախոտային օրենսդրական փաթեթի ընդունման և դրա վերաբերյալ արձագանքների մասին Ազատություն TV-ի  հետ զրույցում   Արսեն Թորոսյանը անդրադարձել է  մատչելի ծխախոտային արտադրության կանգին, արտահանման և  ներմուծման  մասով առաջացած խնդիրներին ։  Լրագրողի այն դիտարկմանը, թե նախպարար կամիր քարտ է ցույց տվել բիզնեսմեններին, Արսեն Թորոսյանը պատասխանել է․

«Նման ապոկալիպտիկ կանխատեսումներ ինդուստրիայի կողմից   հնչել  են բոլոր երկրներում, որտեղ ընդունվել  են առողջությանը միտված օրենքներ, սակայն այդ ապոկալիպսիսը որևէ  տեղ տեղի չի ունեցել , նույնիսկ ծխողների քանակը նվազել է ։ Դրանից շահել է միայն պետությունը և նույնը տեղի է ունենալու Հայաստանում։ Սա տնտեսության զարգացմանը ուղղված օրենք է  և ոչ թե տնտեսության զարգացման կանգնեցմանն ուղաված օրենք։ Առողջ հասարակությունն է ստեղծում առողջ տնտեսություն և զարգացող պետություն»։

Ըստ նախարարի  ծխախոտային արդյունաբերությունը ընդհանրապես  աշխարհում  մայրամուտ ապրող ինդուստրիա է և բոլորըն են դա հասկանում  փնտրելով  այլընտրանքային տնտեսվարման ձևեր։

«Մենք պետք է ունենանք առողջ հասարակություն, ոչ միայն Հայաստանում այլ  ամբողջ երկրագնդի վրա»,- ասաց Արսեն Թորոսյանը

Լրագրողի այն հարցին թե, ինչու՞ թույլ  չեք տալիս ծխարաններ կառուցեն, չէ որ արգելվեց փակ և կիսափակ տարածքներում ծխելը՝  նախարարը պատասխանեց, որ օրենքը միտված է մի քանի խումբ քաղաքացիներին պաշտպանելու  համար։

Նախարարի խոսքով կա մարդկանց մի խումբ ովքեր հանդես են գալիս շանտաժով, որ եթե արգելվի ծխելը այդ տարածքներում նրանք այլևս չեն գնա այդտեղ, բայց ուրիշ երկրներում ենթարկվում են այդ օրենքին։ Դուրս են գալիս, ծխում և նորից վերադառնում տվյալ ժամանցի վայր։

Լրագրողի հարցին, թե ի՞նչ է լինելու այն վայրերի հետ որոնք նախատեսված են հենց ծխելու համար, Արսեն Թորոսյանը պատասխանեց․

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չկա նման սահմանված վայր։ Նարգիլե հիմա մատուցում են սկսած համակարգչային խաղեր խաղալու համար նախատեսված վայրերից, որտեղ դպրոցահասակ երեխաները գնում են իբրև թե խաղ խաղալու, բայց ծնողներից թաքու նարգիլե են սկսում ծխել, վերջացրած ամենալավ ռեստորանով»։

Արսեն Թորոսյանի խոսքով նախարարությունը չի մտնում  սպառողի և սպառվող արտադրանքի միջև պարզապես  ասում է, որ փակ և կիսափակ տարածքներում ծխելն արգելվում է։

Հարցազրույցի ընթացքում   նախարարը  վստահեցրեց, որ իրենց նպատակը, ոչ թե բոլորին անխտիր ստուգելն ու տուգանելն է այլ մշակույթային քաղաքակրթական փոփոխություն անելն է։

«Եթե մենք մշակույթային փոփոխություն ենք անում, արդեն ստուգելու կարիք էլ  չկա, մարդիկ ամաչում են ծխել»․- ասել  է նախարարը։

Հեղինակ՝ Հասմիկ Չոբանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ