Գլխավոր էջ Գլխավոր Կքննարկենք, լեռներում մագլցող մեր «սկալալազ» նախարարի բազմաթիվ հայտարարությունները․ Զոհրաբյան

Կքննարկենք, լեռներում մագլցող մեր «սկալալազ» նախարարի բազմաթիվ հայտարարությունները․ Զոհրաբյան

1052
0

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ԱԺ նիստում նշել է, որ կորոնավիրուսի տարածման համար իշխանական պատգամավորները մեղադրում են ընդդիմության ներկայացուցիչներին․

«Մեր իշխանական գործընկերները հավաստի փաստեր ունեն առ այն, որ ընդդիմության անպատասխանատու քայլերի արդյունքում կորոնավիրուսը մետաստազի նման տարածվել է։ Այո՛, մենք ևս պատրաստ ենք Ձեզ հետ քննարկելու, թե միտինգների ու ԱՅՈ-ի քարոզարշավի ժամանակ վարակվածների թիվը որքան է, այո՛, ձեզ հետ միասին կքննարկենք, թե ինչպե՞ս եղավ, որ Գյումրիում մահացած տատիկի դիակը անհետացավ, թե կորոնավիրուսը արաղով ինչպե՞ս պետք է ախտահանել, ձեզ հետ կքննակենք՝ հիմա, լեռներում մագլցող մեր «սկալալազ» նախարարի բազմաթիվ հայտարարությունները։ Կքննարկենք հարգարժան վարչապետի մտահոգությունը, որ այո՛, որոշ դեպքերում մարդիկ  մահացել են, որովհետև շտապօգնության մեքենան չի հասցրել մարդկանց հիվանդանոց տանել, կքննարկենք, թե ինչի՞ վրա են ծախսվել կովիդի գումարները։ Համաձայն եմ ձեզ հետ, միգուցե արդյունքում պարզվի, որ համակարգը փայլուն աշխատել է ու քննիչ հանձնաժողովը վերջում նախարարին Ազգային հերոսի մեդալ շնորհի»,-սահմանափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ