Գլխավոր էջ Նորություններ Բեռլուսկոնին հաղթահարել է կորոնավիրուսը

Բեռլուսկոնին հաղթահարել է կորոնավիրուսը

425
0

Կորոնավիրուսով վարակված Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դուրս է գրվել Միլանի «Սան Ռաֆայել» հիվանդանոցից, որտեղ նա տեղափոխվել  էր սեպտեմբերի 3-ին:

Բուժհաստատությունը թողնելուց հետո 83-ամյա քաղաքական գործիչը կարճ ելույթ է ունեցել հավաքված աջակիցների և հեռուստալրագրողների առջև:

«Շնորհակալ եմ, որ եկել եք: Սա իմ կյանքի ամենավտանգավոր փորձությունն էր», – ասել է «Առաջ Իտալիա» կուսակցության նախագահը:

Հինգ րոպեանոց ելույթում Բեռլուսկոնին շնորհակալություն է հայտնել  իտալացի քաղաքական գործիչներին, ովքեր  աջակցություն են հայտնել իրեն: Բեռլուսկոնին ասել է, որ դա իրեն օգնել է հաղթահարել ամենադժվար պահերը, որոնք շատ էին առաջին երեք օրվա ընթացքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ