Գլխավոր էջ Նորություններ Ո՞րն է յուրաքանչյուր 8-րդ եվրոպացու մահվան պատճառը

Ո՞րն է յուրաքանչյուր 8-րդ եվրոպացու մահվան պատճառը

448
0

Եվրոպական Միության բնակիչների մահվան պատճառներից մեկը շրջակա միջավայրի գործոններն են, այդ թվում՝ օդի աղտոտվածությունը և անոմալ շոգը։ Lenta պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված տվյալները։

Յուրաքանչյուր 8-րդ եվրոպացին (տարածաշրջանի բոլոր բնակիչների 13%-ը) մահանում է «շրջակա միջավայրի վատ որակի պատճառով»։ Զեկույցում նշվում է, որ այդ գործոնի և մահացության միջև ուղղակի կապ գոյություն ունի։

«Այդ մահերից կարելի է խուսափել, դրանց վիճակագրությունը կարելի է զգալիորեն կրճատել շրջակա միջավայրի որակի լավացմանն ուղղված ջանքերի շնորհիվ», – նշվում է փաստաթղթում։

Եվ այսպես, օդի աղտոտվածությունը համարվում է առողջական վիճակի վատթարացման ամենավտանգավոր պատճառներից մեկը. այն հանգեցնում է տարեկան 400 հազար մարդու մահվան։ Աղտոտված օդում վտանգավոր նյութերի շարունակական ազդեցությունը կարող է առաջացնել դիաբետ, թոքերի հիվանդություն և քաղցկեղ։

Ենթադրվում է, որ աղտոտվածության պատճառով կարող են նաև ավելացած լինել մահացության ցուցանիշները կորոնավիրուսով հիվանդների շրջանում։

Պարբերականը հիշեցնում է, որ օգոստոսի 6-ին ձեռնարկատեր Բիլ Գեյթսը մթնոլորտի աղտոտվածության հետևանքները նույնքան կործանարար է անվանել, որքան կորոնավիրուսի համավարակի հետևանքները։ Ըստ Գեյթսի՝ բնապահպանության հետ կապված գլոբալ ճգնաժամն ընդամենը մի քանի տասնամյակից կցնցի մոլորակը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ