Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Հարգելի՛ Արսեն Թորոսյան, հարգեք օրենսդիր մարմինը. Անի Սամսոնյան

Հարգելի՛ Արսեն Թորոսյան, հարգեք օրենսդիր մարմինը. Անի Սամսոնյան

2849
0

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հարգելի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան Ձեզ կասեմ հետևալ չորս բանը.

-եթե Դուք կարծում եք, որ Ազգային ժողովը կամ խորհրդարանական ուժերը Ձեր մտքերի դակողներն են կամ ծափահարողը, ապա մոլորված եք:

-եթե կարծում եք, որ Ձեր կողմից առաջարկվող թափթփված օրինագծերի համար պետք է Ձեզ շնորհակալություն հայտնենք, քանզի ներկայանում եք ամենայն հայոց բարեփոխիչ, ապա դուք ինքնահաստատված չեք:

-եթե դուք ունեք այդքան հեղինակություն Լուսավոր Հայաստանի ընտրողներին ուղղորդելու համար, ապա դա արեք նայելով տեսախցիկներին, այլ ոչ թե գլուխը կախ և աչքերը փախցնելով:

-առհասարակ հարգեք օրենսդիր մարմինը, որովհետև այն ընտրված է հինգ տարով, իսկ Դուք որպես նախարար կարող եք այսօր լինել այդ պաշտոնին, իսկ վաղը` չլինել:

Հաջողություն և ողջամտություն եմ մաղթում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ