Գլխավոր էջ Նորություններ Սուրճի օգնությամբ նիհարելը վտանգավոր է․ սննդաբան

Սուրճի օգնությամբ նիհարելը վտանգավոր է․ սննդաբան

1970
0

Սննդաբան, Ռուսաստանի ՖՄԲԻ պրոֆեսոր Մարգարիտա Կորոլյովան պատմել է, թե ինչու է վտանգավոր սուրճի օգնությամբ նիհարելը։

Նրա խոսքով ՝ կոֆեինն իսկապես արագացնում է նյութափոխանակությունը, սակայն դա տեղի է ունենում սրտի կծկումների հաճախականության հաշվին։

«Ինչ կլինի սրտի հետ, եթե մենք համարում ենք կոֆեինն որպես ճարպ այրող, և օրական օգտագործում ենք մինչև 8 բաժակ սուրճ, իհարկե, կլինեն սրտի հետ կապված խնդիրներ»,- Sputnik ռադիոյին ասել է սննդաբանը։

Նա հավելել է, որ սուրճը հակացուցված է հիպերտոնիկ հիվանդությամբ կամ սրտի ռիթմի խանգարմամբ մարդկանց։

Մարգարիտա Կորոլյովան նաև նշել է, որ չափավոր քանակությամբ սուրճը կարող է օգնել ճարպային կուտակումների նվազեցմանը: Սա այն դեպքում, եթե օգտագործվի առանց կալորիական հավելումների:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ