Գլխավոր էջ Նորություններ «Սպասվում է անխուսափելի գնաճ»․ Բաբկեն Պիպոյան

«Սպասվում է անխուսափելի գնաճ»․ Բաբկեն Պիպոյան

1471
0

Արդեն մի քանի օր է, ինչ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիները, թեման՝ մաքսազերծումն է, որի  գինը մի քանի անգամ թանկացել է։ Եթե նախկինում կիլոգրամով էին հագուստը մաքսազերվում, ապա այժմ՝  հաշիվ-ապրանքագրերով, այսինքն՝ ապրանքի հատով։ Այս փոփոխության արդյունքում, մաքսազերծումը թանկացել է 3-5 անգամ։ Ի՞նչ է սպասվում առաջիկա օրերին շուկայում, հագուստների գների թանկացումն ի՞նչ խնդիրների առաջ է կանգնեցնելու համաքաղաքացիներին, քանզի  առանց այդ էլ համավարակով պայմանավորված խնդիրները շատ են։ Թեմայի շուրջ Medmedia.am-ը  զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։

Պիպոյանի խոսքով ամեն միտք չէ, որ բացարձակ ճշմարտություն կամ փաստ պետք է ընդունել, սակայն փաստն այն է, որ փոխվում է մաքսազերծման կարգը ինչը որոշակի իմաստով թանկացնելու է ապրանքի ինքնարժեքը։

«Եթե մի ապրանքի մեջ մաքսազերծման գինը պայմանական ավելանում է մինչև 5 անգամ, չնայած ՊԵԿ-ի ասելով կթանկանա 1,5-2 անգամ, դա չի նշանակում, որ ինքնարժեքն է այդքան անգամ թանկանում։ Ինքնարժեքը ձևավորվում է ներկրման գնից, տեղափոխման ծախսից, մաքսազերծումից, դրա վրա կիրառվող այլ ծախսերից գումարած դրան ապրանքի վրա եկած վերջնական գինը։ Միայն մի գործոնը ապրանքի ընդհանուր գնի վրա չի կարող ունենալ 5-6 անգամ ազդեցություն։ Պետք է ասեմ, որ տնտեսությունը չի կարելի տանել արագ տատանումների, այսինքն կամայական փոփոխությունը, որը որ տեղի է ունեցել, պետք է տեղի ունենա  որոշակի ժամանակահատվածում՝ հնարավորություն տալով տվյալ բիզնեսին ադաբտացվելու խաղի կանոններին» ։

Ըստ Պիպոյանի այստեղ հիմնական խնդիրը, որն առաջանում է այդ անցումային ժամանակահատվածի բացակայությունն է։ Եթե հարցին նայենք սպառողների շահերի պաշտպանության տեսնակյունից, ապա որոշակի իմաստով կաբրելավվի որակական չափորոշիչները, այդուահանդերձ բնականաբար կունենանք գնային աճ, ինչն էլ արդեն չի բխի սպառողի շահերից։

Այնուամենային թանկացումներ լինելու են, սակայն հստակ ասել, թե որքան կկազմի՝ չեն կարող։ Պիպոյանի խոսքով այս աշխատանքը շատ անշնորհակալ աշխատանք է, որովհետև մենք ունենք տարբեր ապրանքախմբեր այդ թվում տարբեր գների ապրանքներ։ Եթե մենք պայմանական ասենք շատ էժան ապրանքի դեպքում այն կթանկա 20 տոկոսով, միջնի դեպքում՝ 10 տոկոս, իսկ թանկի դեպքում 5 տոկոս, այդ դեպքում պետք է նախ մինիմալի, միջինի շեմն ասենք հետո նոր անպայման կգտնենք մի թիվ, որը կտեսնենք որ չհամընկնեց։

«Միջինացնել չի կարելի, որովհետև այդ դեպքում ամբողջը կխառնվի իրար, բայց պետք է հստակ ֆիքսենք, որ կլինի անխուսափելի գնաճ, իսկ թե որքան կկազմի այդ գնաճը որևէ մեկը հստակ ասել չի կարող» ։

Կգա մի ընթացք, որ հագուստ ներկրողներն այլևս չեն ներկրի, և մեր երկրում հագուստի պակաս կնկատվի, կամ էլ պետք է օգտվենք տեղական արտադրանքից, ինչը հստակ արձնագրենք, որ Թուրքական ապրանքներից շատ ավելի թանկ է։ Պիպոյանի խոսքով երկրում միշտ ձևավորվում է պահանջարկին համապատասխան առաջարկ, այլ բան է, որ այդ առաջարկը կարող է լինել ավելի թանկ, քան նախկինում էր։

Թանկացումների մասով Պիպոյանը նաև տեսնում է դրական կողմ, որն է՝ ապրանքների որակի և բրենդայնության չափորոշիչների հստակեցումը։ Եթե նախկինում մարդը արտերկրից բերում էր 100 տաբատ և ընթացքում ծախսում էր պայմանական 1000 դոլար գումար, հիմա այս մարդը կարող է հասկանալ, որ 100 հատ բերելը ձեռնտու չի, նա կբերի 1000 հատ տաբատ, քանի որ տվյալ դեպքում ծախսը նույնն է լինելու։  Վերջինիս խոսքով մինչև ծրագիրը կյանքի չկոչվի չեն կարող ասել, թե օրինակ 2000  դրամանոց վերնաշապիկը որքան կդառնա, իսկ թե երբ կհստակեցվի այս ամենը Պիպոյանը չկարողացավ ասել։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ