Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ֆրանսիան կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցներ կձեռնարկի

Ֆրանսիան կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցներ կձեռնարկի

431
0

Ֆրանսիայի՝ Covid-19-ի գիտական հանձնաժողովը հայտարարել է, որ կառավարությունը դժվար որոշումներ պետք է ընդունի կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով։ The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում սեպտեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուս է հաստատվել 8557 մարդու մոտ։ 24 ժամվա ընթացքում հոսպիտալացումների թիվն ավելացել է 386-ով, իսկ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժվողների թիվը՝ 71-ով։ Դրական թեստերի թիվն աճել է 5.2%-ով։

Սեպտեմբերի 11-ին Ֆրանսիայի կառավարությունը կհայտարարի կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցառումների մասին։ Նախարարները հայտնում են, որ ոչինչ չի բացառվում։ Ֆրանսիայի նախագահը և վարչապետը հայտնել են, որ համընդհանուր լոքդաունը սոցիալական և տնտեսական աղետ կլինի Ֆրանսիայի համար, և երկրում, հավանաբար, աշխարհագրորեն թիրախավորված խիստ միջոցառումներ կձեռնարկվեն։

Ֆրանսիայի աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ չվճարվող արձակուրդի սխեման, որում աշխատանքից զրկված աշխատողներին վճարվում է նրանց աշխատավարձի 84%-ը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի մինչև հաջորդ ամառ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ