Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մոսկվայում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը

Մոսկվայում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը

569
0

Մոսկվայի բնակիչներին սկսել են պատվաստել կորոնավիրուսի դեմ` դեղամիջոցի հետհաշվառման ստուգումների շրջանակում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ մայրաքաղաքի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովային:

«Սա մեզ հնարավորություն կտա ավելի մոտենալ այն պահին, երբ պատվաստանյութը հասանելի կլինի բոլորին: Հետազոտության առաջին մասնակիցներն այսօր պատվաստվել են»-պատմել է Ռակովան:

Մոսկվայի կառավարությունը և Ն.Ֆ. Գամալեայի անվան ազգային հետազոտական կենտրոնը մայրաքաղաքի բնակիչներին հրավիրում են մասնակցել փորձին: Պատվաստումներն անվճար են, անհրաժեշտ է 40 000 կամավոր:

«Ցանկացողների թիվն օրեցօր աճում է: Մենք, կարելի է ասել իրարանցում ենք տեսնում: Ավելի քան 35 000 մոսկվացի հայտ է ներկայացրել: Այժմ COVID-ի դեմ պատվաստանյութի ուսումնասիրությունն անցկացվում է մայրաքաղաքի վեց բժշկական հաստատություններում: Ապագայում դրանց թիվը կհասնի 20-ի»,-ավելացրել է Ռակովան:

Նրա խոսքով` պատվաստանյութը կներարկվի երկու փուլով: Առաջին փուլում կամավորներին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ 21 օր հետո` երկրորդը: Բաղադրիչները տարբերվում են իրենց բաղադրության մեջ ներառված ակտիվ նյութերով, դա արվում է իմունային պաշտպանությունն ուժեղացնելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ