Գլխավոր էջ Նորություններ Պարտադիր կարանտինի ժամկետը կրճատվում է մինչև 8 օր

Պարտադիր կարանտինի ժամկետը կրճատվում է մինչև 8 օր

728
0

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ երկիր մուտք գործելու պայմաններում կարանտինային պահանջը 14 օրվա փոխարեն այսուհետ 8 օր կլինի: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Գախարիայի խոսքով՝ 9-րդ օրը PCR թեստի բացասական արդյունքի դեպքում քաղաքացիները կլքեն կարանտինային գոտին, սակայն 12-րդ օրը ևս մեկ PCR թեստ հանձնելու պարտավորություն կունենան:

«Կարանտինի օրերը կրճատում ենք, որպեսզի թեթևացնենք մեր քաղաքացիների, ինչպես նաև հյուրերի լրացուցիչ անհարմարությունը: Այս որոշմամբ մենք կրճատում ենք կարանտինի օրերի քանակը և ավելի շատ ազատություն ենք տալիս մեր քաղաքացիներին, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ»,- հայտարարել է Գախարիան:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ