Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Նավալնին դուրս է եկել արհեստական կոմայից

Նավալնին դուրս է եկել արհեստական կոմայից

686
0

Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին հանել են բժշկական կոմայից և աստիճանաբար անջատում են թոքերի արհեստական օդափոխման սարքից։

Meduza լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հիվանդանոցի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Նավալնին սկսել է արձագանքել շրջապատին։ Բժիշկների խոսքերով՝ նրա վիճակը լավացել է։

«Շարիտե» հիվանդանոցից նաև հայտնել են, որ առայժմ վաղ է խոսել Նավալնիի առողջության վրա թունավորման երկարաժամկետ հետևանքների մասին։

Ալեքսեյ Նավալնին արհեստական կոմայի մեջ է գտնվում օգոստոսի 20-ից։ Քաղաքական գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում։ Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ Նավալնին սկսել էր բուժում ստանալ։ 2 օր անց քաղաքական գործչին տեղափոխել էին Բեռլին։

Սեպտեմբերի 2-ին Գերմանիան հայտարարել էր, որ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում հայտնաբերվել է «Նովիչոկի» խմբին պատկանող նյարդապարալիտիկ նյութ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ