Գլխավոր էջ Գլխավոր Այսուհետ քաղաքապետարանին հարց հղել միայն գրավոր հարցմամբ

Այսուհետ քաղաքապետարանին հարց հղել միայն գրավոր հարցմամբ

752
0

ԻՆչու՞ է լռում Երևանի քաղաքապետարանը։ «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը 20 օր առաջ գրավոր հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան, որտեղից մինչ օրս պատասխան չի ստացել։

Համաձայն 2015թ. փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ եւ 51-րդ հոդվածի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների, Երևանի  քաղաքապետարանը պարտավոր էր հարցմանը պատասխանել 5 օրյա ժամկետում, իսկ եթե հարցման պատասխանը երկար ժամանակ է պահանջում, ապա 5 օրյա ժամկետում պետք է պատասխանել, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է 30 օր։

Արդեն 20 –րդ օրը հարցման պատասխանը չստացած Բաբկեն Հարությունյանը գնացել էր Երևանի քաղաքապետարան՝ բողոքի ձայնը բարձրացնելու։
MedMedia.am-ը զրուցեց Բաբկեն Հարությունյանի հետ՝ պարզելու թե ինչ բովանդակություն ունեին հարցումները, ինչու՞ են խուսափում իր հարցումներից և ի՞նչ տվեց իրեն քաղաքապետարան այցը։

Վերջինիս խոսքով հարցումները վերաբերում էին Հայկ Մարությանի նախընտրական խոստումների, որոնք, ըստ զրուցակցի, չեն կատարվել։ Խոստումներից ամենակարևորները ուղղակի կապ ունեն բնակչության առողջության հետ՝ կանաչ գոտիներ, հանրային տրանսպորտ, քաղաքի փոշի, շինությունները հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարեցնել և այլն։

Նախորդ տարի Հարությունյանը կրկին դիմել էր՝ հարցմամբ, ուշացումոց ստացել պատասխան և համեմատական անցկացնելոց հրապարակել պատասխանները, ըստ նրա, այդ է պատճառը, որ որոշել են չպատասխանել։ Բաբկեն Հարությունյանը կապ է հաստատել հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որտեղից պատասխանել են, որ ճշտում են։ Հաջորդող զանգ կամ պատասխան չի եղել։

Քաղաքապետարանը այցը նրա համար էր, որ այդ կառույցում հասկանան, որ իրենց հետ այդ կերպ չեն խոսում, այդ կերպ չեն վարվում․ « Հասկացան, որ իրենց կողմից արված ապօրինությունը անհետևանք չի մնալու և այդ պարգևավճարները, որ «լափում են», զուր է, արդյունք չկա։ Իրենք ուղղակի թալանով են զբաղվում։ Հուսով եմ, որ հասկացել են՝ նմանատիպ ակցիաները շարունակական են լինելու միչև կստանամ հարցման պատասխանները»,- ասաց Հարությունյանը։

Վերջում հավելեց, որ դատական կարգով վեճը լուծելը չի բացառում։ Բայց այն միակ հետևանքը չի լինելու։

Կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ, ով ասաց, որ մենք ևս գրավոր հարցում ուղարկենք, իսկ կպատասխանե՞ն․․․․

Աննա Ավետսիյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ