Գլխավոր էջ Նորություններ Մենք կորցրեցինք մեր կողմից վարվող քաղաքականության պատշաճ ներկայացնելու հնարավորությունը․ Արսեն...

Մենք կորցրեցինք մեր կողմից վարվող քաղաքականության պատշաճ ներկայացնելու հնարավորությունը․ Արսեն Թորոսյան

1045
0

Դեղերի մասին քաղաքացիներին իրազեկելու կետը դուրս եկավ  դեղերի մասին նախագիծը «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քննադատություններից հետո։  Այս մասին Faktor TV-ի հետ զրույցում  խոսել  է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ես հիմա  չեմ կարող ասել  այն թանկ դեղի անունը որը մենք պետք է գնենք մյուս տարի։ Դա կարևոր դեղ է, և քաղաքացիները պետք է իմանան , որ պետությունը նման կարևոր ներդրում է անում  կրծքագեղձի  քաղցկեղի բուժման մեջ։ Այս դեպքում մենք կորցրեցինք մեր կողմից վարվող քաղաքականության  պատշաճ  ներկայացնելու հնարավորությունը»։

Հարցազրույցի ընթացքում լրագրողը անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների  հայտարությանը՝ որտեղ ասվում էր, որ այս մասով նրանք  չեն պատրաստվում լինել  Առողջապահության նախարարի հենարանը  ԱԺ-ում։ Ի պատասխան այս հայտարարության, Արսեն Թորոսյանն ասաց,  որ սա լուրջ քաղաքական հետևանք է ունենալու ։

«Պարտադիր չէ որ այս ամենի հետևանքները լինեն հանրային։ Այն ինչ որ ասվեց, կարծում եմ, ոչ մի ընդհանրություն չունի   դասական քաղաքականության, իշխանության  ձևավորման   և պառլամենտալիզմի  հետ»։

Հեղինակ՝ Հասմիկ Չոբանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ