Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում մտադիր են կրճատել կարանտինի ժամկետը

Վրաստանում մտադիր են կրճատել կարանտինի ժամկետը

387
0

Վրաստանում հնարավոր է վերանայեն պարտադիր կարանտինի կամ ինքնամեկուսացման տևողության մասին նախկին որոշումը: Ներկայումս արտերկրից վերադարձող քաղաքացիների համար պարտադիր է 12-օրյա կարանտինը (նախկինում` 14-օրյա), նույնքան ժամկետ է նախատեսված նաև ինքնամեկուսացման դեպքում: Այժմ հնարավոր է կարանտինն ու ինքնամեկուսացումը 8-օրյա դառնան: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։

Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն: Նա ասել է, որ նոր մեթոդներ ու մոտեցումներ են մշակվում, և որոշակի փոփոխոթյուններ կլինեն:

Ըստ գործող կարգի` Վրաստան մուտք գործող բոլոր անձինք պարտավոր են 72 ժամվա ընթացքում արված թեստավորման պատասխան ներկայացնել, իսկ ովքեր համաձայն չեն կարանտինի հետ, պետք է 12 օրվա ընթացքում (նախկինում` 14 օրվա) 72 ժամը մեկ թեստ անցնեն:

Հիշեցնենք` խոսվում է նաև որոշ երկրներից վերադարձողների համար կարանտինի կարգի վերանայման մասին

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ