Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ո՞ր երկիրն է առաջատար կորոնավիրուսից երեխաների մահվան թվով

Ո՞ր երկիրն է առաջատար կորոնավիրուսից երեխաների մահվան թվով

373
0

Ինդոնեզիայում կորոնավիրուսից երեխաների մահացության դեպքերը բավական շատ են, որով այդ երկիրը դարձել է առաջատարն աշխարհում՝ նշված ցուցանիշի մասով։ Այս մասին հայտնում է Jakarta Post-ը։ Հայտնաբերվել է մինչեւ 17 տարեկան 16 հազար կորոնավիրուսակիր, որոնցից մահացել է 145-ը։ Սա նշանակում է, որ օրինակ մահացությունը 45 անգամ ավելի բարձր է, քան Միացյալ Նահանգներում։ Ներկայումս նկատվում կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ։ Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 184 հազար վարակակիր, մահացությունների ընդհանուր թիվը 8 հազար է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 26,8 միլիոն մարդու։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 879 հազար է, առողջացածներինը՝ մոտ 19 միլիոն մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ