Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը պաշտպանում է COVID-19-ի ծանր դրսևորումներից

Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը պաշտպանում է COVID-19-ի ծանր դրսևորումներից

402
0
A lab technician extracts a portion of a COVID-19 vaccine candidate during testing at the Chula Vaccine Research Center, run by Chulalongkorn University in Bangkok, Thailand, Monday, May 25, 2020. Researchers in Thailand claim to have promising results with the vaccination on mice, and have begun testing on monkeys. (AP Photo/Sakchai Lalit)

SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծվել է Ad26 ադենովիրուսի վրա, կայուն իմունային պատասխան է առաջացնում եւ հուսալիորեն պաշտպանում է COVID-19-ի ծանր դրսեւորումներից, ինչպիսիք են թոքաբորբը եւ շնչառական անբավարարությունը: Beth Israel Deaconess բժշկական կենտրոնի գիտնականները դա ապացուցել են նախակլինիկական փորձարկումներում, նշվում է Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Nature հեղինակավոր գիտական ​​ամսագրում, գիտնականները 52 մակակաների մոդիֆիկացված ադենովիրուս են (Ad26) ներարկել, որը վերարտադրում է S-սպիտակուցը, որն էլ առանցքային դեր է խաղում կորոնավիրուսով վարակման գործում: Դրանից հետո կենդանիները վարակվել են SARS-CoV-2 կորոնավիրուսով քթի եւ շնչափողի միջոցով:

Հետազոտությունները ցույց են տվել, որ Ad26-ը հակամարմինների կայուն վնասազերծող պատասխան է առաջացրել եւ ամբողջական կամ գրեթե ամբողջական շնչառական պաշտպանություն է ապահովել շնչառական օրգաններում կորոնավիրուսով վարակումից հետո:

Պատվաստանյութը ներկայումս կլինիկական փորձարկումներ է անցնում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ