Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իրաքում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ

Իրաքում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային թիվ

331
0

Իրաքում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել է հինգ հազարը, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մեկ օրում գրանցվել է COVID-19-ով վարակվելու 5036 նոր դեպք, առողջացել է 3611 մարդ, մահացել է 84 պացիենտ»,-նշված է ԱՆ-ի հաղորդագրության մեջ։

Նոր դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Բաղդադում՝ ավելի քան 1,3 հազար վարակակիր։

Այդկերպ, Իրաքում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 252 հազարը, որոնցից առողջացել է 191 հազար մարդ։ Կորոնավիրուսի հետեւանքով երկրում ընդհանուր առմամբ մահացել է 7359 մարդ, հաղորդել են ԱՆ-ից։

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ներկայում գտնվում է 495 պացիենտ։

Առողջապահության նախարար Հասան աթ Թամիմին օգոստոսի վերջում հայտարարել էր, որ Իրաքը պատրաստ է համագործակցել կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող ցանկացած երկրի հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ