Գլխավոր էջ Նորություններ Երբ է շրջանառության մեջ դրվելու կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութը

Երբ է շրջանառության մեջ դրվելու կորոնավիրուսի դեմ առաջին գրանցված պատվաստանյութը

384
0

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Դենիս Լոգունովը հայտարարել է, երբ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը քաղաքացիական շրջանառության մեջ կմտնի, գրում է gazeta.ru կայքը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի առողջապահության նախարարությանը կից Գամալեի անվան Համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնը համապատասխան թույլտվությունը սեպտեմբերի 10-13-ն ընկած ժամանակահատվածում կտա։

Լոգունովը հավելել է, որ բնակչության ընդհանուր պատվաստումը կմեկնարկի խմբաքանակի՝ քաղաքացիական շրջանառություն մտնելուն պես։

Նա հիշեցրել է նաև, որ փորձարկումների երրորդ փուլի շրջանակներում կամավոների պատվաստումը կմեկնարկի մոտակա օրերի ընթացքում. այդ նպատակով դեղամիջոցներն արդեն հասցվել են բուժկենտրոնները։ Նախատեսվում է պատվաստումից հետո կամավորների առողջական վիճակը կես տարի հսողության տակ պահել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը նախորդ ամիս է հայտարարել կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի («Սպուտնիկ V») գրանցման մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ