Գլխավոր էջ Նորություններ Բելառուսի վարչապետը որոշել է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

Բելառուսի վարչապետը որոշել է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը

373
0

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն որոշել է իր վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը: Նման տեղեկություն է հաղորդվել այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի միջեւ կայացած բանակությունների ժամանակ, հաղորդում է «Բելթա»-ն:

Հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահը հիշեցրել է, որ Բելառուսը կդառնա առաջին երկիրը, որը կստանա ռուսական պատվաստանյութը: «Ես ուրախ եմ, որ Ռոման Ալեքսանդրովիչ Գոլովչենկոն որոշել է պատվաստվել: Վստահ եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,-ասել է Միշուստինը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ