Գլխավոր էջ Նորություններ Առողջապահական հարկը աղքատությունը կանխարգելելու համար է․ Արսեն Թորոսյան՝ Փաշինյանի կաբինետի անդամի յուրօրինակ...

Առողջապահական հարկը աղքատությունը կանխարգելելու համար է․ Արսեն Թորոսյան՝ Փաշինյանի կաբինետի անդամի յուրօրինակ տրամաբանությունը

637
0

Մարդկանց «մաշկին մոտ» ամենաառանցքային հարցը՝ ինչու պետք է աշխատավարձի գրեթե կեսը տարբեր հարկերի ուղղող քաղաքացին ևս 6 տոկոս տրամադրի առողջության ապահովագրությանը՝ այն դեպքում, որ ՀՀ բնակչության մեկ երրորդը, ըստ Վիճակագրական ծառայության, աղքատ է, Արսեն Թորոսյանը տրամաբանորեն սխալ հարց որակեց, ասաց՝ այս լրացուցիչ հարկը աղքատությունը կանխարգելելու համար է։ ՀՀ առողջապահության նախարարի հետ Yerkir.am-ի հարցազրույցը պետք է լիներ բնակչության առողջության պարտադիր ապահովագրության փաթեթեի նախագծի մասին։

Ներքաղաքական զարգացումներից տրամաբանորեն բխող ևս մեկ հարց ուղղեցինք Արսեն Թորոսյանին․ նախընտրական մրցավազքում քաղաքական գրեթե բոլոր ուժերը խոստանում էին բնակչության առողջության ապահովագրման համակարգ ներդնել։ Այս դեպքում ինչո՞ւ իր թիմը «թիկունք չի կանգնում» մի նախագծի, որը բխում է հենց այդ թիմի լիդերի նախընտրական խոստումից։ Ա՛յս զարգացումը Արսեն Թորոսյանի համար միանգամայն տրամաբանական է․ նախընտրական խոստումը քաղաքական նպատակի մասին է, իսկ իր թիմի անդամները դրան հասնելու այլ միջոցներ են պատկերացնում։

Տարակուսանքին՝ գուցե ժողովրդի շրջանում Արսեն Թորոսյանի հեղինակության աճի հանդեպ խա՞նդն է խոչընդոտում լավ նախագծի կյանքի կոչվելուն, Թորոսյանն ասաց՝ վարչապետը ոչ մեկին խանդով չի վերաբերվում։

Արթուր Վանեցյանի ճակատագրին արժանանալու վախ, ասաց, չունի, բայց Վանեցյանի անունն իսկ լսելը բավարար էր, որ նախարարը, հարցազրույցը կիսատ, վեր կենա և գնա տեսախցիկի առջևից։ Զրույցն անավարտ հեռանալը, փաստորեն, ևս մեկ թրենդ է, որ զարդարում է նոր Հայաստանի նորաթուխ պաշտոնյաներին։

Մանրամասն՝ տեսանյութում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ