Գլխավոր էջ Նորություններ Ո՞ւր է պարոն Արսեն Թորոսյանը սա այն օրենքն է, որ նա աշխուժորեն...

Ո՞ւր է պարոն Արսեն Թորոսյանը սա այն օրենքն է, որ նա աշխուժորեն լոբբինգ էր անում

724
0

Ազգային ժողովում այսօր քննարկվում է հակածխախոտային նախագիծը, որ ներկայացրել է առողջապահության նախարարությունը։ Քննարկումը հիմնականում վերաբերում է օրենքի կարգավորումների արդյունավետությանը և տնտեսական բաղադրիչին։

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն այդ քննարկման համատեքստում ասաց, որ Ռուսաստանում, որտեղ գործում է նմանատիպ օրենք, մեկ մարդու հաշվով ամենաշատ ծխախոտի գլանակներն են բաժին հասնում։ Իսկ Միացյալ Նահանգներում, ըստ Սամսոնյանի, նման օրենք չկա, բայց այնտեղի ծխող բնակչության քանակը ավելի ու ավելի նվազում է։

Այս ամենից հետո Սամսոնյանը կտրուկ շեղվեց բովանդակային հարցերից ու հարցրեց․

«Ո՞ւր է պարոն Արսեն Թորոսյանը, որովհետև, ի վերջո, սա այն օրենքն է, որ նա աշխուժորեն լոբբինգ էր անում»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ