Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ «Ուիգմոր Քլինիք»-ը չմեկնաբանեց տեղի ունեցած միջադեպը

Ինչու՞ «Ուիգմոր Քլինիք»-ը չմեկնաբանեց տեղի ունեցած միջադեպը

3330
0

Մամուլում շրջանառվում է մի տեղեկություն, ըստ որի ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը օրեր առաջ իր  երեխային ստուգումների համար գրանցում է «Ուիգմոր Քլինիք»-ում|Wigmore Clinic։ Պատգամավորը կլինիկա է հասնում նշանակված ժամից  20 րոպե շուտ, նրան ասում են, որ վճարում անի և սպասի իր հերթին։ Սպասելու և վճարելու մասին լսելուց հետո բորբոքվում է ու պատմություն սարքում։ Ըստ աղբյուրի տեղեկության կլինիկայում սկսվում է դժգոհության ալիք բարձրանալ։ Լուրը պարզաբանելու համար Medmedia.am-ը կապ  հաստատեց «Ուիգմոր Քլինիք»-իր փոխտնօրեն Շահանեի հետ։ Վերջինս շրջանառվող տեղեկությունը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց։

«Մամուլում շատ լուրեր կարող են շրջանառվել, սակայն ես իրավունք չունեմ պացիենտների մասին որևէ տեղեկություն տալու, այսինքն եկել են, թե ոչ դա էթիկապես ոչ ճիշտ է և մարդու իրավունքների կոպիտ խաղտում» ։

Կլինիկայի փոխտնօրենը նաև ասաց, որ չգիտի ինչ է մամուլում շրջանառվում, բայց ամեն մարդ ազատ է գրելու մեջ նա պարտավոր չէ որևէ բան մեկնաբանելու կամ հերքելու։

Թեմայի շուրջ փորձեցինք կապ հաստատել պատգամավոր Լենա Նազարյանի հետ։  Վերջինիս հեռախոսահամարը անհասանելի է։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ