Գլխավոր էջ Նորություններ Ալկոհոլի թունավորումից մահացածներից երկուսն աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանում

Ալկոհոլի թունավորումից մահացածներից երկուսն աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանում

480
0

Սարսափելի ծանր օր էր բոլորիս համար: Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց ինը արմավիրցիների կյանք, ևս մի քանիսը այս պահին գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան  իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր քաղաքում ալկոհոլի թունավորման դեպքին։

«Մահացածներից երկուսը մեր գործընկերներն էին՝ աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինությունում:

Ցավակցում եմ ալկոհոլային թունավորման զոհ դարձած մեր համաքաղաքացիների ընտանիքներին, հարազատներին, բոլորիս: Հիվանդանոցներում բուժում ստացողներին ցանկանում եմ առողջություն:

Ուժ և ամրություն բոլորիս»,- գրել է նա

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ