Գլխավոր էջ Նորություններ 5 ամենատարածված միֆերը քաղցկեղի մասին

5 ամենատարածված միֆերը քաղցկեղի մասին

1074
0

Հաճախ մի հիվանդության մասին միֆերն այնքան շատ են, որ իրականության համար տեղ չի մնում: Նման միֆառատ խնդիր է քաղցկեղը: Ուստի Medmedia.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում քաղցկեղի մասին 5 ամենատարածված միֆերը, որոնք հերքում է «Նաիրի» ԲԿ-ի Ուռուցքաբանության ծառայության ղեկավար, բ.գ.թ. Լևոն Բադալյանը:

1. Քաղցկեղն անբուժելի հիվանդություն է, բոլոր հիվանդները ուշ թե շուտ դատապարտված են մահվան։
«Իրականում քաղցկեղը բուժելի է՝ լիարժեք, վերջնական բուժելի, սակայն ոչ միշտ։ Ամեն ինչ կախված է ուռուցքի ագրեսիվության և տարածվածության աստիճանից»,ասաց բժիշկն ու ավելացրեց. «Բնականաբար լիարժեք բուժվելու մեծ շանսեր կան սկզբնական փուլերում, իսկ հեռակա մետաստազների առաջացման դեպքում ցավոք առողջացումը քիչ հավանական է»։ Բուժման շատ լավ արդյունքներ, զրուցակցիս խոսքով, գրանցվում են կրծքագեղձի, արգանդի, հաստ աղու, երիկամի, միզապարկի, շագանակագեղձի և մի շարք այլ օրգանների չարորակ ուռուցքների դեպքում:

2. Չի կարելի կատարել ուռուցքի բիոպսիա, ուռուցքը դրանից «կկատաղի»։
Ուռուցքաբանի խոսքով՝ ուռուցքի բիոպսիայից ոչ մի վտանգ չի սպառնում, դա պարտադիր ախտորոշիչ գործողություն է, առանց որի հնարավոր չէ իրականացնել ճշգրիտ բուժում։

3. Հայաստանում ուռուցքաբանություն չկա, հնարավորություն ունենալու դեպքում պետք է մենկել դուրս։
«Վերջին տարիներին Հայաստանի ուռուցքաբանությունը հասել է մեծ բարձունքների, շատ ոլորտներում մենք չենք զիջում արևմուտքին»,- համոզմունք հայտնեց Լևոն Բադալյանն ու շարունակեց. «Դա պայմանավորված է նրանով, որ մեր երկրում կան միջազգային ստանդարտներին համապատասխանող կլինիկաներ, հագեցած անհրաժեշտ նորագույն սարքավորումներով, մեր առաջատար բժիշկները ամեն տարի վերապատրաստումներ են անցնում Եվրոպայում և ԱՄՆ-ում, մշտապես պաշտպանում են կապը արևմուտքի կոլեգաների հետ, և ի վերջո, մենք հայերս ավելի ընդունակ ազգ ենք, և հեշտությամբ ենք սովորում բուժման նորագույն մեթոդները»։

4. Ծխելուց քաղցկեղ չի առաջանում
Լևոն Բադակյանը հստակ ընդգծեց. «Ծխելը ամենահզոր քաղցկեղածին միջոցն է։ Փաստ է, որ թոքի քաղցկեղով 10 հիվանդից 9 ծխողներ են, հետևություն կարող եք ինքներդ անել»։ Բժշկի ներկայացմամաբ՝ թոքի քաղցկեղը ամենատարածվածև ամենաբարդ բուժվող օնկոլոգիական հիվանդությունն է ամբողջ աշխարհում` մոտ 2 մլն նոր դեպք և մոտ 1,6 մլն մահ ամեն տարի։ «Բազմիցս ապացուցված է, որ ծխելուց զարգանում է ոչ միայն թոքի, այլ նաև այլ օրգանների քաղցկեղ։ Հատկապես մեծ է քաղցկեղով հիվանդանալու վտանգը օրական մեկ տուփից ավել ծխողների մոտ։ Իսկ երկար ապրող ծխողները ընդամենը փոքրաքանակ բացառություններ են»,-ավելացրեց ուռուցքաբանը։

5. Քաղցկեղը կարելի է բուժել սոդայով կամ այլ պարզ միջոցներով, իսկ ժամանակակից ուռուցքաբանությունը նենգորեն թաքցնում է այդ ինֆորմացիան
«Մինչ այժմ դեռևս ոչ ոք չի հրապարակել գիտականորեն հիմնավորված պաշտոնական որևիցե ապացույց սոդայի կամ այլ նման նյութի հրաշագործ ազդեցության վերաբերյալ»,-ասաց բժիշկը։ Որոշ բույսեր, մասնագետի խոսքով՝ օժտված են հակաուռուցքային ազդեցությամբ, սակայն դրանց արդյունավետությունը չի կարելի համեմատել օֆիցիալ ուռուցքաբանության բուժման մեթոդներից, այդ պատճառով տեղ չի գտնում պրակտիկ կիրառման մեջ։

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ