Գլխավոր էջ Գլխավոր Գյումրիի COVID 19-ով հիվանդներին տեղափոխել են Երևան

Գյումրիի COVID 19-ով հիվանդներին տեղափոխել են Երևան

538
0

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոցը վերադառնում է բնականոն աշխատանքի, իսկ կորոնավիրուսի ախտանիշ ունեցող հիվանդները տեղափոխվել են Երևան: Այս մասին MedMedia.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը:

«Երեկ և այսօր Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից Երևան են տեղափոխվում կորոնավիրուսի ախտանիշով 34 քաղաքացի, իսկ առողջացած 8 քաղաքացի դուրս է գրվել»,-ասաց նա։

Ասլանյանը տեղեկացրեց, որ հիվանդանոցն անցնում է բնականոն աշխատանքին, իրականացնելու է նաև տրիաժ ծառնայություն։

Հարցին, թե հիվանդներն ինչպես են արձագանքել որոշմանը, նշեց, որ սկզբում եղել են դժգոհություններ․«Դա, թերևս կենցաղային հարցերով էր պայմանավորված եղել։ Նրանց ամենայն մանրամասնությամբ ամեն ինչ բացատրվել է, անհանգստանալու որևէ պատճառ չկա»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ