Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են «Համավարակի հետ կապված, այս Սեպտեմբերի 1-ը տարբերվում է նախորդներից»․ Գնել Սանսոյան

«Համավարակի հետ կապված, այս Սեպտեմբերի 1-ը տարբերվում է նախորդներից»․ Գնել Սանսոյան

449
0

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել ուսումնական տարվա մեկնարկի կապակացությամբ․

«Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, գիտության ու կրթության նվիրյալներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։
Ցավոք սրտի, համավարակի հետ կապված, այս Սեպտեմբերի 1-ը տարբերվում է նախորդներից, սակայն այն չի կորցնում իր երբեմնի խորհուրդը։
Ես լիահույս եմ, որ նոր ուսումնական տարին կլինի առավել հագեցած ու արդյունավետ, քանզի այն պարտավորեցնող է բոլորիս համար։
Որակյալ կրթությունը մեր գերագույն արժեքներից մեկն է, որի հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից։
Կրկին շնորհավորելով Գիտելիքի օրվա առթիվ՝ մաղթում եմ ուժ, եռանդ ու հաջողություն նոր ուսումնական տարում»։

 

Սիրելի’ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ,գիտության ու կրթության նվիրյալներ,ջերմորեն շնորհավորում եմ…

Posted by Գնել Սանոսյան/Gnel Sanosyan on Monday, August 31, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ