Գլխավոր էջ Նորություններ 51-ամյա կինը Աշտարակի շտապօգնության հերթապահ բրիգադի բժշկին կասկածում է իր հոր մահվան...

51-ամյա կինը Աշտարակի շտապօգնության հերթապահ բրիգադի բժշկին կասկածում է իր հոր մահվան մեջ

1367
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ոստիկանության Աշտարակի բաժին ստացված ահազանգի փաստով:

Երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 51-ամյա Լիդա Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14:15-ի սահմաններում, Աշտարակ քաղաքում բնակվող իր հոր՝ 87-ամյա Խորեն Ղ.-ի ինքնազգացողությունը վատացել է և ինքը ահազանգ է տվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ինչպես տեղեկանում ենք սկզբնաղբյուրից, ըստ Լիդա Ղ.-ի՝ ահազանգով ժամանել են շտապօգնության բրիգադը՝ բժիշկ Պ. Կոշկերյանի գլխավորությամբ, ովքեր իր հորը ներարկել են «դեքսամետազոն» և «վերապամիլ» տեսակի դեղամիջոցներ, ինչի արդյունքում հայրը նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում տանը մահացել է:

Դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ