Գլխավոր էջ Նորություններ ՌԴ-ում մարդկանց զանգվածային պատվաստում կանեն

ՌԴ-ում մարդկանց զանգվածային պատվաստում կանեն

711
0

Ռուսաստանում ռիսկային գոտում գտնվող մարդկանց զանգվածային պատվաստումը կորոնավիրուսի դեմ կմեկնարկի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

Ինչպես նա նշել է, հենց այդ ժամանակ էլ դեղամիջոցը կմատակարարվի մարզեր: Իսկ այս շաբաթ մեկնարկում են հետգրանցումային հետազոտությունները:

«Կամավորների խումբ է հավաքվում, 40 հազար մարդ: Դրանք պլացեբո վերահսկողությամբ հետազոտություններ են, որոնք թույլ կտան մեզ հետևել բոլոր նրբություններին: Տեսնում ենք, որ պատվաստանյութն անվտանգ և արդյունավետ է»,- ասել է նախարարը:

Աշխարհում առաջին պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել է օգոստոսի 11-ին: Դեղամիջոցը, որը մշակել են Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի մասնագետները, ստացել է «Սպուտնիկ 5» անվանումը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ