Գլխավոր էջ Նորություններ Համավարակի պատճառով Թուրքիայի տնտեսությունը ռեկորդային անկում է գրանցել

Համավարակի պատճառով Թուրքիայի տնտեսությունը ռեկորդային անկում է գրանցել

414
0

2020 թվականի երկրորդ եռամսյակում Թուրքիայի տնտեսությունն ամենամեծ անկումն է գրանցել 1998 թվականից ի վեր: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի ներկայացրած տվյալներին:

Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ Թուրքիայի տնտեսությունը 2020 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կրճատվել է 9,9%-ով:

«Մենք գիտեինք, որ մեզ վրա կզգանք հարյուրամյակի ամենաճգնաժամային համավարակի հետևանքները, որոնք երկրորդ եռամսյակում հանգեցրել են աշխարհի շատ երկրների տնտեսական ցուցանիշների անկմանը»,-հայտարարել է Ալբայրաքը:

Միևնույն ժամանակ, թուրք նախարարը բավականին լավատես է և հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսությունը գտնվում է ամուր հիմքերի վրա:

«Չնայած վատատեսական կանխատեսումներին՝ մեր երկրի ՀՆԱ-ն աշխարհի մյուս երկրների համեմատ բավականին լավ արդյունք է գրանցել»,-հավելել է Թուրքիայի ֆինանսների նախարարը:

Ալբայրաքը Թուրքիայի ՀՆԱ-ի կրճատումը համեմատել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի ցուցանիշների հետ, որտեղ ՀՆԱ-ն կրճատվել է համապատասխանաբար 31,7,  22,8 և 14,1 տոկոսով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ