Գլխավոր էջ Նորություններ Մոսկվան մինչև 2021 թվականի գարուն կհաղթահարի կորոնավիրուսը

Մոսկվան մինչև 2021 թվականի գարուն կհաղթահարի կորոնավիրուսը

369
0

Մոսկվան առավելագույնը կես տարվա ընթացքում կհաղթահարի կորոնավիրուսը, ուրբաթ հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է tass.ru-ն։

«Ես վստահ եմ, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, գուցե վեց ամիս առավելագույնը, մենք վերջնականապես կհաղթահարենք կորոնավիրուսը։ Դրա ուղղությամբ աշխատում են ռուս գիտնականներ, համաշխարհային գիտնականներ, մոսկովյան գիտնականներ»,- ասել է նա։

Սոբյանինի խոսքով՝ այժմ ստեղծվում են արդյունավետ պատվաստանյութեր և դեղեր, բժշկական տեխնոլոգիաներ։

«Առաջին ռուսական պատվաստանյութն արդեն առկա է և գրանցված։ Կարծում եմ՝ դրա անալոգները շուտով նույնպես կհայտնվեն»,- ասել է Սոբյանինը մանկավարժական խորհրդի նիստում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն օգոստոսի 11-ին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որն ստացել է «Սպուտնիկ 5» անվանումը: Ըստ մասնագետների՝ այն օրգանիզմը վիրուսից կարող է պաշտպանել երկու տարի: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։

Արևմուտքում կասկած են հայտնել ռուսական գրանցված պատվաստանյութի արդյունավետության ու անվտանգության հարցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ