Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի պատճառով այսօրվանից մեկ ամսով փակվում է սահմանները

Կորոնավիրուսի պատճառով այսօրվանից մեկ ամսով փակվում է սահմանները

493
0

Ուկրաինայի կառավարությունը երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման ֆոնին որոշում է ընդունել վաղաժամկետ փակել երկրի սահմաններն օտարերկրացիների համար, գրում է eadaily.com-ը:

Արգելքն ուժի մեջ է մտնում օգոստոսի 28-ից, և ոչ 29-ից, ինչպես որոշվել էր կառավարության օգոստոսի 26-ի նիստում: Այդ մասին հայտնել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը:

«Արտահերթ նիստում մենք հաշվի ենք առել վերջին օրերին քաղաքացիներից ստացված դիտողությունները և համապատասխան փոփոխություններ ենք կատարել որոշման մեջ», — ասել է վարչապետը:

Նոր որոշման համաձայն՝ Ուկրաինայի սահմաններն օտարերկրացիների և առանց քաղաքացիության անձանց համար փակ կլինեն օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 28-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ