Գլխավոր էջ Նորություններ Հիվանդը կորոնավիրուսից բուժվել է 7 ամսում

Հիվանդը կորոնավիրուսից բուժվել է 7 ամսում

466
0

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքի հիվանդանոցից դուրս են գրել պացիենտի, ով 7 ամիս բուժվում էր COVID-19-ից։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։

Կորոնավիրուսից բուժման միջին տևողությունը կազմում է 2-5 շաբաթ, հայտնում են բժիշկները։

Նշվում է, որ 62-ամյա տղամարդը հոսպիտալացվել էր հունվարի վերջին։ Նրան միացրել էին արյունը թթվածնով հագեցնող սարքին, որն անջատվել է մայիսի վերջին՝ 111 օր անց, երբ նրա մոտ սկսել են վերականգնման նշաններ նկատվել։

Նման տևական բուժման պատճառը եղել են հարակից հիվանդությունները՝ հիպերտոնիան, ասթման, ճարպակալումը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ