Գլխավոր էջ Նորություններ «Մաշկում առկա խալերը կարող են չարորակ հիվանդության առիթ հանդիսանալ»․ Էդուարդ Ավագյան

«Մաշկում առկա խալերը կարող են չարորակ հիվանդության առիթ հանդիսանալ»․ Էդուարդ Ավագյան

1861
0

Շատերն իրենց դեմքի կամ մարմնի որևէ հատվածում ունեն խալեր, որոնք տարբերվում են իրենց  ձևով և գույնով։ Ոմանք սիրում են խալերը իսկ ոմանք պարզապես հեռացնում։ Medmedia.am-ը մաշկաբան Էդուարդ Ավագյանից պարզել է, թե ինչի՞ց են առաջանում խալերը և ի՞նչ հետևանք կարող է ունենալ դրանց հեռացումը։

«Խալերը լինում են բնածին և ձեռքբերովի։ Ավելի հաճախ խալերը պիգմենտային են լինում, այսինքն մուգ, դարչնագույն, բայց կան նաև ոչ պիգմենտային խալեր, որոնք մաշկի գույնից շատ քիչ են տարբերվում կամ հենց մաշկի գույնի են լինում։ Խալերի առաջացման պատճառն այն բջիջներն են որոնցում սինթեզվում է մելանին պիգմենտը և դրանք սկսում են կուտակվել։ Խալերը կարող են լինել ուռուցիկ, տափակ, ավելի խորը տեղակայված մաշկի մեջ, դա կախված նրանից, թե որ շերտում կկուտակվեն  մելանին պիգմետները» ։

Մաշկաբանի խոսքով խալերը վտանգավոր են նրանով, որ կարող են վերածվել մելանոմաի, որը աշխարհի վրա եղած ամենաչարորակ ուռուցքն է, որը շատ կարճ ժամանակում կարող է բերել մահվան։ Ըստ բժշկի մելանոմաի առաջանում է հազվադեպ 5000 մարդուց մեկը կարող է ունենալ մելանոմիա։ Ո՞րն է տվյալ հիվանդության ախտանիշները և ո՞ր խմբերն են ռիսկային գոտում մանրամասնեց մաշկաբանը․

«Ռիսկային խմբում են այն մարդիկ, ովքեր ունեն շատ խալեր, եթե ընդհանուր մարմնի վրա 50-ից ավելի խալ կա, ապա իրենց մոտ մելանոմիայի առաջացման հավանակնությունը կրկնակի, կամ եթե մի վերջույթի վրա 11 հատից ավել խալ կա։ Դեմքի վրա շատ խալեր ունենալը ևս ռիսկային է, քանի որ արևի ճառագայթների ազդեցությունը ևս նպաստում է մելանոմաի առաջացմանը։ Ախտանշանները հետևյալն են․ խալի գույնի, ձևի, չափերի փոփոխություն, ինչպես նաև խալի զգայունության փոփոխություն՝ ցավ, քոր, արյունահոսություն։ Հենց այս փոփոխությունները ստիպուն են, որպեսզի մենք ստուգենք՝ խալը չարօրակ է, թե ոչ»  ։

Կա վարկած, որ եթե խալերը հեռացնենք, ապա դա կնպասի քաղցկեղի առաջացմանը։ Մասնագետն այդ վարկածը հերքեց, ավելին՝ խորհուրդ տվեց հարկ եղած դեպքում դիմել խալերի հեռացմանը։

«Նման բան չկա, ընդհակառակը՝ խալերի հեռացումը շատ դեպքերում ցուցված է, դա այն դեպքերն են, երբ խալերը գտնվում են մարմնի բաց հատվածներում, որոնք անընդհատ արևի ճառագայթների ազդեցության տակ են գտնվում, կամ եթե անընդհատ հարվում, շփվում, վնասվում են, դրանք թևատակի, գոտկային շրջանի խալերն են» ։

Վերջինիս խոսքով, եթե խալերը հեռացնում են ամբողջությամբ՝ որևէ հատված չթողնելով, ապա դրանում որևէ վտանգ չկա։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ