Գլխավոր էջ Medmedia TV ՌԴ մեկնել ցանկացող հայերը այգիներում են քնում

ՌԴ մեկնել ցանկացող հայերը այգիներում են քնում

638
0

ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցները ինչպես ամեն հինգշաբթի, այսօր ևս հավաքվել են կառավարության շենքի դիմաց։ Պահանջն անփոփոխ է․ ցանկանում են մեկնել ՌԴ ու միանալ իրենց ընտանիքներին։

«Արտակարգ դրությունը սկսվել է ու մինչև օրս խնդրին ոչ մի լուծում չի տրվում, ասում են՝ գնացեք, այս ինչ օրը եկեք, ու  մի քանի ամիս քաշքշուքի մեջ ենք։ 6 ամիս մեր ընտանիքները թողել ու մնացել ենք էստեղ։ Օրը մի տա՞ռ են բանակցում, թե՞ մի բառ։ Ամեն ամսի 1-ին ասում են՝ 15-ին պարզ կլինի, ու էստպես շարունակ անցնում են օրեր, ամիսներ։ Իմ ընտանիքը Մոսկվայում է, ես մի հատ անձնագրի համար եկա ու մնացի էստեղ։ Ինչքա՞ն կարող եմ մարդկանց նեղություն պատճառել, ինչու՞ եք իմ ընտանիքից ինձ բաժանում»,-լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը։

Հավաքվածները հավաստիացնում են, որ  մոտ 2000 հոգի այս խնդիրն ունի, որոնց ընտանիքները ՌԴ-ում են, բայց իրենք մնացել են Հայաստանում։

«Մեր պահանջը նրանում է, որ իշխանությունները բանակցությունների տեմպը փոխեն, բանակցեն ՌԴ ու Վրաստանի հետ։ Մարդիկ կան 6 ամիս շարունակ նամակներ են ուղարկում ՌԴ դեսպանատուն ու ոչ մի պատասխան չկա։ Ովքեր ՌԴ քաղաքացիություն ունեն, ժամանակա առ ժամանակ տեղափոխում են, ՀՀ քաղաքացիների համար լուծում չկա։ Այս մարդկանցից շատերն այգիներում են քնում, այ որ գիշերը գաք կտեսնեք, որ շատերը երեխաներին գրկած քնում են այգիներում։ Մեր խնդրանքը այն է, որ օդային  ճանապարհով մեզ ճանապարհեն ՌԴ։ Բայց մեզ խաբում են։  Մենք օգոստոսի 12-ին, երբ 4 հոգով մտանք պարետատուն, մեզ պատասխանեցին, որ արտակարգ դրությունը կապ չունի այլ երկիր գնալու համար, խնդիրը ՌԴ վրա է բարդվում, իբր ՌԴ-ն սահմանը չի բացում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ