Գլխավոր էջ Գլխավոր Նախարարի հերթական բիզնես շահը

Նախարարի հերթական բիզնես շահը

4897
0

«Միբս» ախտորոշիչ կենտրոնը, որը  պետական պատվերով առաջատարն է ՄՌՏ և ԿՏ հետազոտություն իրականացնող բժշկական կենտրոնների շարքում աշխատում է բարձր հովհանու ներքո իրավական ակտերը հարմարեցնելով մասնավոր բիզնես շահերին։

Առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյանը  սույն թվականի մարտի 9-ին արձակել  է  N10 –Ն հրամանը և ուժը կորցրած է ճանաչել  առողջապահության նախկին  նախարար Հ․ Քուշքյանի 2012 թ․-ի մարտի 28-ի  N06-Ն հրամանը, որում  սահմանված էին  բժշկական հիմնական սարքավորումների առավելագույն թույլատրելի ժամկետները։

Ուժը կորցված համարվող իրավական ակտում հստակ սահմանված էն մի շարք բժշկական սարքավորումների շահագործման առավելագույն ժամկետները և այդ շարքում, իհարկե, կան նաև «Միբս» ախտորոշիչ կենտրոնում շահագործվող ՄՌՏ և ԿՏ սարքավորումները։ Ավելին N06-Ն հրամանում հստակ նշված են բժշկական սարքավորումների թույլատրելի ժամկետները, ըստ սարքավորումների անվանումների և թարմության բաժանելով դրանք երեք մասի ՝ նոր, արդիականացված (գործարանային) և շահագործված 1-5 տարի։

«Միբս» բժշկական կենտրոնը (Կենսաբանական համակարգի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոն, ԿՀՄԻ ԲԱԿ) որը, Սանկտ-Պետերբուրգում գտնվող  «Միբս» ԲԿ-ի Երևանյան մասնաճյուղն է  իր գործունեությունը ՀՀ-ում սկսել է  2011թ․-ին: Նույն թվականին էլ գնել է իր սարքավորումները, ՄՌՏ և ԿՏ ախտորոշիչ սարքավորումները, որոնք չեն եղել նոր այլ լավագույն դեպքում արդիականացված (գործարանային) արդեն ունենալով  6-8 տարի շահագործվածություն հետևապես, եթե առողջապահության նախարարը ուժը կորցրած չճանաչեր N06-Ն իրավական ակտը, ապա  «Միբս» ընկերության սարքավորումները կհամարվեին անպիտան։

Տվյալ տեղեկությունը ճշտելու համար Med Media- ն  դիմեց ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն հետևյալ հարցադրումներով․

Ո՞րոնք են  «Միբս» ախտորոշիչ կենտրոնի ՄՌՏ և ԿՏ սարքավորումների մոդելները և արտադրման տարեթվերը։

«Միբս» ԲԿ-ի սարքավորումները, գնման պահին, եղել են նո՞ր թե ենթարկված արդիականացման։

ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալությունը նման տեղեկատվություն ստանալու համար հորդորեց դիմել  «Մինս» ԲԿ, սակայն նախարար Արսեն Թորոսյանի կնոջ տնօրինության ներքո գտնվող ընկերությունը հարցմանը առ հասարակ չպատասխանեց։   «Միբս» ՍՊԸ-ն իրականացնում է առողջապահական հանրային սպասարկում, մատուցում է ծառայություն պետական պատվերի շրջանակում, սակայն  չի զգում պարտավորվածություն պատասխանել լրագրողական հարցմանը, որի նպատակն է հանրության իրազեկումը։

Ո՞րքանով է ներկայիս ԱՆ նախարարի հրամանը միտված հանրային շահի և որքանով է հետապնդում մասնավոր բիզնես շահ, խնդրում ենք պարզել համապատասխան մարմիներին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ