Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում գրանցվել է վարակման 4676 նոր դեպք

Ռուսաստանում գրանցվել է վարակման 4676 նոր դեպք

327
0

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանում բացահայտվել է COVID-19-ի 4676 նոր դեպք: Այդ մասին հաղորդում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Դեպքերի ամենամեծ թիվն արձանագրվել է Մոսկվայում՝ 640, Սանկտ Պետերբուրգում՝ 181: Արձանագրվել է մահվան ելքով 115 դեպք: Մեկ օրվա ընթացքում Մոսկվայում առողջացել է 6 403 մարդ:

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում հայտնաբերվել է  կորոնավիրուսի 970 865 դեպք՝ 85 շրջաններում: Ամբողջ ընթացքում արձանագրվել է մահվան ելքով 16 683 դեպք, առողջացել է 786 150  մարդ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում անցկացվել է ավելի քան 35 մլն թեստ: Միայն վերջին 1 օրվա ընթացքում իրականացվել է 245 հազար հետազոտություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ