Գլխավոր էջ Նորություններ 2020-ից տեսչական ստուգումների համար կիրառվելիք ստուգաթերթերը փորձարկվում են

2020-ից տեսչական ստուգումների համար կիրառվելիք ստուգաթերթերը փորձարկվում են

1201
0

Առաջիկայում շրջանառության մեջ մտնելիք հիվանդանոցային ստուգումների ստուգաթերթերի նախագծերը փորձարկվում են այժմ արդեն մարզային բուժհաստատություններում։

Սեւանի ԲԿ-ում հիվանդանոցի ղեկավարության եւ մասնագետների հետ հանդիպման ժամանակ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Անուշ Պողոսյանը ներկայացրել է ստուգաթերթերի կիրառման մոտեցումները, դրանցում ներառվելիք հարցերը եւ տեղեկություններտը։

Այս քայլերն իրականացվում են ստուգաթերթերի նոր համակարգի ներդրմանն ընդառաջ, որպեսզի 2020թ․ բուժհաստատություններում իրականացվելիք՝ ռիսկերի վրա հիմնված ստուգումներն առավել սահուն կազմակերպվեն, իսկ ստուգման տարեկան ծրագրում ընդգրկված սուբյեկտները պատշաճ կերպով իրազեկված լինեն սպասվող ստուգումների մասին։

Այս ու այսօրինակ հանդիպումների ընթացքում հատուկ շեշտադրվում են մասնագետների մոտեցումները եւ դիտարկումները ստուգաթերթերի բովանդակության եւ հարցերի արդիականության վերաբերյալ։

Ինչպես արդեն տեղեկացվել է՝ 2020 թվականից տեսչական ստուգումներին նոր որակ կհաղորդվի․ դրանք առաջին անգամ կիրականացվեն արդեն ստուգաթերթերի միջոցով։ Ստուգաթերթերի նախագծերը ներկայում դրված են հանրային քննարկման։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ