Գլխավոր էջ Նորություններ «Էրեբունի» ԲԿ-ից դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը

«Էրեբունի» ԲԿ-ից դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը

1974
0

Դեռեւս մարտի 27-ին Առողջապահության նախարարության գրության համաձայն՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի հրամանով մահճակալային ֆոնդի 10 տոկոսն առանձնացվել էր՝ բացառապես նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բուժօգնության նպատակով:

Սիրտ-թոքային բաժանմունքում առանձնացվել էին բաժանմունքներ, որոնք համալրվել էին անհրաժեշտ բոլոր հնարավորություններով, յուրաքանչյուր մահճակալի մոտ տեղադրվել էր թթվածնի մատակարարման անհատական կետ: Բաժանմունքում համավարակի սկզբից մինչ օրս սպասարկվել է 797 հիվանդ: Ընդհանուր առմամբ «Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է 2784 նմուշառում:

Քովիդ-19 վարակի բուժման համար առանձնացված մահճակալային ֆոնդի եւս 10 տոկոսը հատկացվել է վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի կարիք ունեցող հիվանդների բուժմանը: Քովիդ-19 վարակի դեմ պայքարի շրջանակում «Էրեբունի» ԲԿ-ում բացվել է վերակենդանացման նոր բաժանմունք, բաժանմունքը համալրվել է DRAGER ընկերության արհեստական շնչառության սարքերով:
Այժմ դուրս են գրել վերջին հիվանդին եւ Էրեբունի ԲԿ-ն վերադառնում է բնականոն կյանքի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ