Գլխավոր էջ Նորություններ Արսեն Թորոսյանին փոխարինում է Անահիտ Ավանեսյանը․ ինչո՞ւ է մամուլը նրան անդրադարձել

Արսեն Թորոսյանին փոխարինում է Անահիտ Ավանեսյանը․ ինչո՞ւ է մամուլը նրան անդրադարձել

830
0

Այսօր հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել։ Այս ընթացքում Թորոսյանին փոխարինելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ Վիքիպեդիայում, Ավանեսյանի կենսագրության բաժնում նշված է, որ վերջինս 2017-2018 թվականներին եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, միաժամանկ՝ «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

Պարզվում է՝ դեռ Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունեցող դեղագործական ընկերությունը դեղորայք և բժշկական պարագաներ է վաճառում իր իսկ ենթակայության տակ գտնվող պետական կառույցներին։

Անահիտ Ավանեսյանը առողջապահության փոխնախարար է նշանակվել 2018թ․-ի մայիսին։

Ավանեսյանի կենսագրության այս հատվածին անդրադարձել է «Հետք» լրատվականը։ Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ