Գլխավոր էջ Նորություններ Չինաստանում թեստավորում են կորոնավիրուսի դեմ՝ արտասովոր պատվաստանյութով

Չինաստանում թեստավորում են կորոնավիրուսի դեմ՝ արտասովոր պատվաստանյութով

386
0

Չինաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ արտասովոր պատվաստանյութի թեստավորումը․ խոսքը վերահամակցված (գենաինժեներային) պատվաստանյութի մասին է, որը ստեղծվել է միջատների բջիջների հիմքի վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պատվաստանյութը մշակել են Սիչուանի համալսարանում, որի աշխատակիցներն արդեն այն ստուգել են կապիկների եւ այլ կենդանիների վրա։ Այսօրվա դրությամբ ծանր կողմնակի էֆեկտների մասին հայտնի չէ։ Չնայած թեստավորման արդյունքները դեռեւս հրապարակված չեն, սակայն արդեն հզորություններ են նախապատրաստված տարեկան նվազագույնը 100 մլն լրակազմ արտադրելու համար։

Պաշտոնական պետական կառույցներն արդեն հավանություն են տվել այս պատվաստանյութի կլինիկական փորձարկումները սկսելուն։

Իր պատվաստանյութն է ներկայացրել նաեւ Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցը։ Այն կարելի է մեկ դեղաչափով տալ քթի միջով։ Մկների վրա կատարված դեղամիջոցի փորձարկումները ցույց են տվել, որ այն կորոնավիրուսի հանդեպ ընկալունակ կաթնասունների վարակումը կանխարգելելու հարցում ավելի արդյունավետ է, քան սովորական ներարկումները։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ