Գլխավոր էջ Նորություններ Աուտիզմը կարելի է հայտնաբերել դեռևս մինչև ծնվելը

Աուտիզմը կարելի է հայտնաբերել դեռևս մինչև ծնվելը

566
0

Սովորաբար աուտիզմն ախտորոշում են երեխայի 18 ամսական դառնալուց հետո։ Սակայն King’s College London-ի եւ Cambridge University-ի մասնագետների նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Biological Psychiatry-ում, ցույց է տվել, որ աուտիզմի զարգացման հետ կապված ուղեղի բջիջների ատիպիկ զարգացումը սկսվում է դեռեւս հղիության ժամանակ։

Գիտնականներն առանձնացրել են աուտիզմով 9 եւ առանց դրա 6 մարդկանց մազերի նմուշները։ Բջիջները մշակելով աճի մեծ թվով գործոններով՝ գիտնականները կարողացել են մազային բջիջները վերածել նյարդայինի։ Հետազոտության հեղինակները տարբեր փուլերում ուսումնասիրել են զարգացող բջիջների արտաքին տեսքը եւ սեքվենիրացրել դրանց ՌՆԹ-ն՝ տեսնելու համար, թե բջիջներն ինչ գեներ են արտահայտում։

Աուտիզմ չունեցող մարդկանց զարգացող նեյրոնները 9-րդ օրը ձեւավորել են անհասկանալի, խատուտիկի նմանվող ձեւեր, որոնք մատնացույց են անում տիպիկ զարգացող նեյրոնները։ Իսկ աուտիզմով մարդկանց բջիջները ձեւավորել են ավելի մանր գալարներ կամ ընդհանրապես չեն ձեւավորել։ Զարգացման առանցքային գեները արտահայտվել են ավելի ցածր մակարդակներում։

21-րդ եւ 35-րդ օրերին բջիջները զգալիորեն տարբերվել են մի քանի չափանիշներով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ աուտիզմով եւ առանց դրա մարդկանց գլխուղեղի կեղեւի նեյրոնների բաղադրությունը տարբերվում է։

«Այս հետազոտության մեջ մենք օգտագործել ենք արտադրված պլյուրիպոտենտային ցողունային բջիջները, կամ արտադրված պլյուրիպոտենտային ցողունային բջիջներ ուղեղի վաղ զարգացման մոդելավորման համար։ Մեր արդյունքները ցույց են տալիս, որ աուտիզմով մարդկանց ուղեղի բջիջներն այլ կերպ են զարգանում, քան սովորական մարդու բջիջները»,- նշել է հետազոտության ղեկավար, բժիշկ Դիպակ Շրիվաստավան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ