Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում 1.5 ամսական երեխայի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

Վրաստանում 1.5 ամսական երեխայի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս

377
0

Վրաստանում մեկուկես ամսական նորածնի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Տեղեկությունն այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են Վախտանգ Բոճորիշվիլու անվան կլինիկայում: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։

Նրանց փոխանցմամբ` կորոնավիրուս է ախտորոշվել ծնողների և նրանց երկու երեխաների մոտ, որոնցից մեկը մեկուկես ամսական է:

Ինչպես հայտարարում են կլինիկայում, մայրը և նորածինն ունեն թույլ արտահայտված ախտանշաններ, իսկ հայրը և մյուս երեխան իրենց լավ են զգում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ