Գլխավոր էջ Նորություններ Մենք ունեցանք 1000-ից ավելի մահ և դա կառավարության խղճի վրա է. Գևորգ...

Մենք ունեցանք 1000-ից ավելի մահ և դա կառավարության խղճի վրա է. Գևորգ Գրիգորյան

705
0

«Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում բժիշկ Գևորգ Գրիգորյանը անդրադառնալով այն հարցին, թե արդյոք դիմակների կրումը նվազեցնում է վարակվելու հավանականությունը, նշեց, որ փակ տարածքում դիմակ կրելը ինչ որ տեղ արդարացված է, բայց բաց տարածքում հավանականությունը, որ մարդիկ կվարակվեն կորոնավիրուսով ցածր է։
Այնուհետև ավելացրեց, որ կորոնավիրուսը մեր երկրում անելու բան այլևս չունի։
«Մենք ունենք իմունիզացված բարիեր, ունենք բավարար քանակությամբ վարակված և բուժված մարդիկ և արտակարգ դրության երկարաձգումը որևէ նշանակություն չունի կորոնավիրուսի պայքարի մեջ»։

Խոսելով առողջապահական համակարգի մասին բժիշկը ասաց. «Առողջապահական համակարգը չի դիմագրավել համավարակին, մեր բժիշկներն են դիմագրավել համավարակին։ Ապրիլի կեսից գնդակը արդեն բժիշկների դաշտում էր և մեր բուժաշխատողներն արել են անհնարինը, որպիսի փրկեն առավելագույն կյանքեր»։
Կորոնավիրուսի հետևանքով ունեցած մահերի մասին Գրիգորյանը ասաց հետևյալը. «Մենք ունեցանք 1000֊ից ավել մահ և դա բուժաշխատողների մեղքով չէ։ Դրա պատճառը կազմակերպչական թերացումն է, որ համավարակը տարածվեց։ Բոլորն էլ այս թվերը տեսնում են և մեծ ցավ ապրում, Հայաստանի համար այս թիվը շատ է։
Եթե մեր կառավարությունը,մեր առողջապահական համակարգը անեին առավելագույնը, ճիշտ ժամանակին կողմնորոշվեին, նման բան չէր լինի։ Նրանց սխալ կողմնորոշման, ժամանակավրեպ որոշումների և ոչ ճիշտ կազմակերպման արդյունքում 1000-ից ավել մահը նրանց խղճի վրա է»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ